Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Իրանը պատրաստվում է ֆրանսիական մարդատար ինքնաթիռներ գնել

    Իրանը պատրաստվում է ֆրանսիական մարդատար ինքնաթիռներ գնել

    24.01.2016| 20:56
    Իրանը Ֆրանսիայից Airbus 114 ինքնաթիռներ կգնի: BBC-ի փոխանցմամբ, ասել է տրանսպորտի նախարար Աբաս Ախունդին՝ նշելով, որ համաձայնագիրը կստորագրվի չորեքշաբթի` Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Փարիզ այցի շրջանակներում:
  • Մայքլ Բլումբերգը կարող է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին

    Մայքլ Բլումբերգը կարող է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին

    24.01.2016| 20:55
    Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը կարող է մասնակցել ԱՄՆ-ում այս տարի կայանալիք նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու՝ գրել է New York Times պարբերականը՝ վկայակոչելով Բլումբերգի մերձավոր շրջապատի անանուն աղբյուրներին:
  • Ճանապարհների վիճակը Հայաստանում

    Ճանապարհների վիճակը Հայաստանում

    24.01.2016| 12:38
    ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
  • Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է

    Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է

    24.01.2016| 00:14
    Սիրելի՛ համաքաղաքացիներ, Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, այսօր, հունվարի 23-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 26-ի ցերեկը:
  • Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան

    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան

    23.01.2016| 23:44
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, անցած տարվա արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող աշխատանքների առաջին փուլի ընթացքին։
  • Գերմանիայում փախստականներին թույլ չեն տալիս գիշերային ակումբներ մտնել

    Գերմանիայում փախստականներին թույլ չեն տալիս գիշերային ակումբներ մտնել

    23.01.2016| 23:43
    Գերմանական Ֆրայբուրգ քաղաքում ժամանցային հաստատություններն արգելում են փախստականների մուտքը՝ գրում է Badische Zeitung-ը:
  • Դավութօղլուն հակադարձել է Բայդենին

    Դավութօղլուն հակադարձել է Բայդենին

    23.01.2016| 23:40
    Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում համագործակցել Սիրիայի քրդերի ամենաազդեցիկ ուժի` «Ժողովրդական միության կուսակցության» (PYD) հետ՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն` հակադարձելով ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարությանը, որ «Անկարան չպետք է հավասարության նշան դնի Թուրքիայում գործող «Քրդական աշխատավորական կուսակցության» և Սիրիայի քրդերի միջև»:
  • Հայաստանում չկա դաբաղով հիվանդ կենդանի

    Հայաստանում չկա դաբաղով հիվանդ կենդանի

    23.01.2016| 23:39
    Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը վստահեցնում է, որ Հայաստանում այսօր չկա դաբաղով հիվանդ կենդանի, հայաստանցի սպառողները անհանգստանալու կարքի չունեն՝ մսամթերքն ու կաթնամթերքն անվտանգ են օգտագործելու համար:
  • Գերմանիան Թուրքիայից անօրինական միգրացիան դեպի ԵՄ սահմանափակելու քայլեր է սպասում

    Գերմանիան Թուրքիայից անօրինական միգրացիան դեպի ԵՄ սահմանափակելու քայլեր է սպասում

    23.01.2016| 23:38
    «Գերմանիան կոչ է անում Թուրքիայի իշխանություններին գործուն քայլեր ձեռնարկել անօրինական ներգաղթյալների հոսքը դեպի Եվրամիություն սահմանափակելու համար»,- Բեռլինում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը։
  • Moody's-ը իջեցրել է ադրբեջանական վեց բանկերի վարկանիշերը

    Moody's-ը իջեցրել է ադրբեջանական վեց բանկերի վարկանիշերը

    23.01.2016| 23:36
    Moody's-ը վերանայել է ադրբեջանական վեց բանկերի կացությունը` ապագայի հոռետեսական կանխատեսումներով: